Սոչիում 59-ամյա մանկապիղծը բռնաբարել է աղջնակին ավտոբուսում, ամանորյա տոների ժամանակ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տղամարդը հանրային տրանսպորտում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 10-ամյա աղջկա նկատմամբ, ապա փախուստի դիմել հանցանքի վայրից:
Երեխայի ծնողները դիմել են իրավապահ մարմիններին: Կասկածյալը ձերբակալվել է, ապա կալանավորվել:
Նա մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: