Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է արտահերթ հրապարակային զեկույց Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: 

Զեկույցը հնարավորություն է տվել վեր հանել հետևյալ հիմնական խնդիրները՝ 

  • խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներիներկայացուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, ինչն էական խոչընդոտ է այդ կառույցների արհեստավարժ և մոտիվացված գործունեությանը,
  • բացակայում եննրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար պատասխանատվության արդյունավետ մեխանիզմները,
  • աշխատակիցների կրթական որակավորման շեմնու մասնագիտական կրթությանպահանջները հստակ սահմանված չեն,
  • խնդրահարույց են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմին և կառուցվածքին առնչվող լուծումները,
  • բացակայում են խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների վարքագծի առանձին կանոնները։ Դրանք պետք է հաշվի առնեն երեխաների և ծնողների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները,
  • խնդրահարույց է քննարկվող հանձնաժողովների ու մարմինների գործունեությանը հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը։
 

Ոլորտի ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են առաջարկներ, որոնք կնպաստենխնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության և երեխաների իրավունքներիպաշտպանության իրավիճակի բարելավմանը:

Զեկույցը կազմելիս վերլուծվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ԽՀՄ/ԽՀՀ վերաբերյալ հաշվետվություններն ուզեկույցները, ուսումնասիրվել է համայնքային մակարդակում երեխաների իրավունքներիպաշտպանության համակարգի վերաբերյալ այլ երկրների փորձը, ինչպես նաև ՀՀօրենսդրությունը: Ուսումնասիրության ընթացքում կազմակերպվել են նաև քննարկումներ երեխաներիիրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ևԽՀՀ-ների ներկայացուցիչների հետ։ 

Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետևյալ հղումով` http://www.ombuds.am/images/Final.pdf: