2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեկտեմբերի 13-ին Մինամատայի կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։

 

Հայաստանի Հանրապետությունը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից: