SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան քաղաքում ռումբ է դրել և այն շուտով կպայթի։
Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սևանի բաժին։
Ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ կատարելով օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքներ՝ պարզել են ահազանգի հեղինակին. նա Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սևակ Սարիբեկյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսահամարը, որը նա շահագործել է և ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել։
Ս. Սարիբեկյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածությունը եղել է 1.1 %։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
44-ամյա քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ Սևանում ռումբ է դրված, շուտով կպայթի
10:59 - 27.Դեկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
05/01/23 22:49
Երևանում ազգությամբ թուրք քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան, կոտրել դիսկո-ակումբի դռան ապակին
30/05/22 11:41
ԱՄՆ քաղաքացի 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են իրեն
09/01/22 12:03
Լրագրող ներկայացած քաղաքացին փորձել է գիշերային ակումբ մտնել, ապա ահազանգել է, թե ներսում ռումբ կա
06/05/19 11:20
63-ամյա քաղաքացին հայտնել է, որ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը իրեն ծեծել են
25/02/19 14:15
31-ամյա քաղաքացին ներկայացել է ոստիկանություն և հայտարարել, որ Երևանի Սարի թաղում դանակահարել է 39-ամյա տղամարդու
13/03/18 14:42
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր մեքենայից աղջիկ են առևանգել
13/10/23 13:52
22 -ամյա երիտասարդը զբաղվել է ապօրինի թմրաշրջանառությամբ. թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից. ոստիկանություն
29/08/23 17:30
Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածանքով
08/08/23 13:30
«Օրենքով գող» Վիտյա Թբիլիսսկին իբր կրված գրազի դիմաց տղամարդուց 20 հազար դոլար է պահանջել
06/04/23 15:40
26-ամյա քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան