Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: