Թիֆլիսում իր տան մոտ դաժանաբար սպանվել է 22 -ամյա Գեւորգ Սարգսյանը:
Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։ Գևորգ Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Այս մասին հաղորդում է rustavi 2 հեռուստաընկերությունը։
Գևորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեն սպանության պատճառը, սակայն նրանք չեն բացառում, որ հարձակումը կապված լինի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։