SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստ»-ից կատարված գողության դեպքով:

Այս պահին «Հայփոստ»-ում աշխատում է քննչական խումբը՝ Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: 


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։