Երեկ՝ մայիսի 25-ին, հերթական անձնական ունեցվածքի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Դ.-ն և հայտնել, որ մայիսի 24-ի ժամը 14:00-ից մինչև մայիսի 25-ի ժամը 09:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կողբացու փողոցի թիվ 53 հասցեում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 40 T 025 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանատան հաշվեկշռում: