SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնականի բաժին է դիմել Երևան քաղաքի Կողբացու փողոցի բնակիչ, 42-ամյա Կալիս Ադամյանը և հայտնել, որ գիշերը իր շենքի բակում անհայտ անձը կամ անձինք գողացել են կայանված վիճակում գտնվող, իրեն պատկանող Mercedes մակնիշի 322 GG 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, իսկ Կ. Ադամյանն էլ աշխատում է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում: