Այսօր՝ փետրվարի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խմբի քննիչները:
Թե ինչքան գումար են հափշտակել՝ այս պահին ճշտվում է: