Հանրապետության տարածքում hունվարի 6-ի ցերեկը առանձին շրջաններում կա տեղումների փոքր հավանականություն, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-ի և 8-ի գիշերները կնվազի 2-3 աստիճանով: 

Երևանում հունվարի 6-ի ցերեկը կնկատվի ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: