Աթենքի վերաքննիչ դատարանը չեղարկել է Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գիշերը ուղղաթիռով Հունաստան փախած, այնուհետև այդ երկրից ապաստան խնդրած զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տալու որոշումը:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հունաստանի ապաստանի հանձնաժողովը Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տրամադրելու խնդրանքը բավարարել էր դեկտեմբերի 30-ին, սակայն Թուրքիայի պահանջով Հունաստանի կառավարությունը բողոքարկել էր այդ որոշումը:
Դատարանի որոշումից հետո Սուլեյման Օզքայնաքչըն ընթացող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է: