Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականի նախագահական ընտրությունների հարցով քննարկում ունենալու նպատակով իր մոտ է հրավիրել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Մենք հրավեր ենք ուղարկել Բահչելիին: Պատասխանի ենք սպասում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժը սատարելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածություն:
Խոսելով ընտրություններին ընդառաջ կուսակցության ծրագրերի ու հնարավոր համագտործակցությունների մասին՝ Բահչելին ասել է. «Ազգայնական շարժում» կուսակցությունը երկրի նախագահի թեկնածություն չի առաջադրելու: Կուսակցության նախագահը երկրի նախագահի թեկնածու չի լինելու: Աջակցելու ենք Էրդողանին»: