Հայաստանի ֆուտբլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայարապետյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ:
Ասուլիսի սկզբում ՀՖՖ-ը նախագահը շնորհավորեց լրագրողներին անցած տոների կապակցությամբ և հաջողություն մաղթեց:
Խոսելով Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ստեղծված իրավիճակի մասին, Հայրապետյանը նշեց.
«Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ աշխարհի ցանկացած բարձրակարգ ակումբում և երբեք չի մնա պահեստայինների նստարանին, որովհետև նա պրոֆեսիոնալ է»:
Խոսելով իր հնարավոր հրաժարականի մասին, ՀՖՖ նախագահն ասաց, որ չի պատրաստվում հեռանալ.
«Հրաժարական չեմ ցանկանում տալ: Ես ունեմ ծրագրեր իմ ծրագրերը պատրաստվում եմ կատարել և կատարում եմ լատ լավ: Ես չեմ տեսնում այն մարդուն, ով կարեղ է այս պահին իմ ստեղծածի վրա ավելացնել, կամ գոնե չքանդել: Մեկ տարի է մնացել ընտրությանը. եթե տեսնեմ, որ կա այդպիսի մեկը, ով կարող է փոխարինել՝ թող գա: Ես ինձ տեսնում եմ այս պաշտոնում»:
ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպման սկանդալի մասին խոսելիս Հայրապետյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել, քանի որ դա գաղտնիք է.
«Դա գաղտնի է: Քննության մասին չպետք է հրապարակվեր, հրապարակել են՝ շատ վատ բան են արել: Անօրինական քայլ է արել hամապատասխան մարմինը, որը տվել է ինֆորմացիան, դա քրեական հանցագործություն է: Դրա մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ՝ ՈՒԵՖԱ-ի պահանջով»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը: