«ԵՐԿԱԹ» ԱՆՈՒՆԸ ՍՏԱՑԱԾ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՇԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՇԸ
Կապիտուլյացիոն խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում քաղաքական բռնաճնշումները մտան նոր՝ շատ ավելի կատաղի փուլ: Պետական դավաճանություն իրագործած, բայց վարչապետի աթոռին դեռևս ամուր մեխված պետական դավաճանը շարունակում է առանց ամոթի ոչ միայն կառավարել, այլև տանել երկիրը վտանգավոր ցնցումների: Այդ սրիկան ստորաբար շարունակում է բանակը և մեր հերոսներին վարկաբեկելու գործընթացը՝ այս անգամ ռեպրեսիվ ալիքն ուղղելով լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանի դեմ:Հայատյաց Նիկոլի ուղիղ հրահանգով կալանավորված Մինասյանը, ինչպես հարյուր հազարավոր հայրենասեր մարդիկ, իր արդարացի վրդովմունքն էր հայտնել ստորագրված փաստաթղթի առնչությամբ և պահանջել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Սա այն իրավիճակն է, որտեղ շատ ակնհայտ երևում է հայի երկու տարբեր տեսակ՝ թուրքի առաջ սողացող և թուրքին հակահարված տվող: Առաջինը երկրի ղեկավար է՝ վախկոտ պրովոկատոր, երկրորդը՝ արցախյան երեք պատերազմների մասնակից, էությամբ՝ հաղթող, չընկրկող, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, արիության մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիր և այդպես շարունակ: «Երկաթ» անունը ստացած Աշոտ Մինասյանի մեդալների ընդհանուր քաշը գերազանցում է Նիկոլ Փաշինյանի անձնական քաշը: Եվ այս պայմաններում այն, թե ինչպես են իրենց դրսևորում պետական ուժային կառույցները՝ առնվազն տարօրինակ է: Փոխանակ կալանավորելու Նիկոլ Փաշինյանին՝ նրանք ապօրինի պատվերով կալանավորում են Աշոտ Մինասյանին և մյուս ընդդիմադիր հայացքներ ունեցողներին:
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում իմ ընկերոջը՝ գնդապետ Աշոտ Մինասյանին՝ համոզված լինելով, որ ինչպես թուրքի գնդակները նրան չկարողացան ճնշել կամ թուլացնել, այնպես էլ նիկոլյան պատժիչ ապարատը չի կարողանալու նրան կոտրել: Փաշինյանը կախվում է փրփուրներից, ինչը նրան չի փրկելու ո՛չ դավաճանի պիտակից, ո՛չ անփառունակ ապագայի տխուր հեռանկարից:
«Երկաթ» անունը ստացած հրամանատար Մինասյանի մեդալների քաշը գերազանցում է Փաշինյանի անձնական քաշը. Ռուբեն Հայրապետյան
0:30 - 16.Նոյեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
04/03/24 10:46
«Արցախյան հիմնախնդիրը շատ ավելի ընդգրկուն և բովանդակալից են, քան Փաշինյանի և Ալիևի նեղ անձնական շահը»
29/11/23 17:48
Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան. Հայրապետյան
24/08/23 22:13
Նիկոլ Փաշինյանի շարասյանը «սիգնալ» տալու համար պարեկները քաղաքացուն միանգամից 4 ակտ են գրել. Ռուբեն Մելիքյան
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
27/10/21 12:59
Արտերկրից գնումների դեպքում մաքսատուրք և հարկ չի գանձվում, եթե ապրանքի գինը ցածր է 200 եվրոյից, իսկ քաշը՝ 31 կգ-ից. ՊԵԿ
13/01/21 20:23
Թուրք-ադրբեջանական կապիտալն ու Փաշինյանի անձնական շահերը
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
04/12/20 11:32
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ասուլիսը՝ ուղիղ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան