Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունվարի 12-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև «Ավան-Ակադեմիա»  ակումբի մասին, որը ձեռք է բերել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Թե որ ֆուտբոլիստները կգնան և ովքեր կմնան ակումբում, Հայրապետյանը չի կարող ասել, քանի որ դա ակումբի խնդիրն է։

 

ՀՖՖ նախագահը շեշտեց, որ Սամվել Կարապետյանը միշտ էլ եղել է հավաքականի կողքին․

«Պատահական չէ, որ նա այսօր ֆուտբոլում է: Սամվել Կարապետյանն այն մարդկանցից է, ովքեր միշտ եղել են հավաքականի կողքին: Նա անընդհատ աջակցել է մեզ»,- ասաց Հայրապետյանը։

«Ավան-Ակադեմիա»-ն Բարձրագույն խմբում հանդես գալու թույլտվություն կունենա՞ արդյոք, հարցին ի պատասխան՝ ՀՖՖ նախագահն ասաց, որ բոլոր այն ակումբները (երկրորդ ակումբ չհամարվող), որոնք կցանկանան հանդես գալ Բարձրագույն խմբում, կստանան այդ թույլտվությունը, այդ թվում նաև  Ավանի «Արարատ-Մոսկվա» ակումբը»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը։