ԱԺ ՀՀկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր, Ապարան քաղաքում լրագրողների հետ զրույցում, և՛ լրագրողներին, և՛ հասարակությանը խորհուրդ տվեց լինել լավատես եւ սպասել փոփոխությունների: 

«ԱԺ-ում  շուտով մեկնարկելու են լսումներ, որոնց ընթացքում ուսումնասիրվելու են թանկացումներն ու դրանց պատճառները: Մեղավորներն անպայման պատժվելու են»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ նրա այդ խորհուրդը նաեւ թանկացումներից դժգոհող մարդկա՞նց  է վերաբերվում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց կարճ՝ «Այո՛»: 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ շատ կարճ ժամանակ անց հասարակությունն ականատես կլինի ռեալ փոփոխությունների, որոնք պայմանավորված են նաեւ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությամբ ու ստացված հրահանգներով:

Անդրադառնալով թանկացումների դեմ ԵԼՔ-ի նախաձեռնած երթին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա ընդամենը քացաքական դիվիդենտներ շահելու եղանակ է.

«Իրանի՞ց են վարակվել: Թանկացումներ էլի են եղել, ինչո՞ւ այն ժամանակ երթ չէին անում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը: