«Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցի մամուլի ծառայությունն անդրադարձել է այսօր համացանցում տարածված այն լուսանկարին, որում պատկերված է, թե ինչպես է հաճախորդը ապակի գտել պիցցայի մեջ.

 

Այսօր մի քանի լրատվամիջոցներով և սոցիալական կայքերով տեղեկատվություն էր տարածվել՝ կապված «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված «Տաշիր Պիցցա» -ում նախօրեին տեղի ունեցած տհաճ միջադեպի հետ: Տեղեկացնում ենք, որ ներկայումս ուսումնասիրվում են թյուրիմացության պատճառները, և վստահեցնում ենք, որ բոլոր մեղավորներն անխտիր պատժվելու են:

 

Գիտակցելով հանդերձ, որ որևէ կազմակերպություն լիարժեք ապահովագրված չէ նման իրավիճակներից, առավել ևս, որ մի շարք գործոններ պայմանավորված են սնունդ արտադրող և պիցցերիաների ցանցի մատակարար հանդիսացող կազմակերպությունների բարեխղճությունից, մենք հայցում ենք անախորժության մեջ հայտնված քաղաքացիների ներողամտությունը: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ պատրաստ ենք առաջիկայում կազմակերպել բաց դռների օր, որի ժամանակ ցանկացած ոք կարող է ծանոթանալ աշխատանքային պայմաններին, ինչպես նաև օգտագործվող մթերքներին:

 

Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին՝ երբևէ ամենափոքր խախտման կամ թյուրիմացության առնչվելու դեպքում տեղեկացնել (010)511127 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչի համար մեծապես շնորհակալ կլինենք: