Մայիսի 25-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.08-ին, մարվել՝ 05.12-ին:
Այրվել է տանիքի պլաստմասյա կառուցատարրերը (4 քմ):