«911» ծառայությանը փետրվարի 23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի երկու հարկանի շինության տանիքը՝ մոտ 450 քմ տարածք: