Հուլիսի 26-ին, ժամը 03։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 շենքի տանիքում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:40-ին, մարել՝ 06:42-ին: Շենքի տանիքում (մոտ 250 քմ) այրվել են կենցաղային իրեր (մոտ 30 քմ), 1 ջրի բաք, 2 հատ հենասյուն և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ):