Մարտի 24-ին` ժամը 02:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին:

Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: