Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ջրվեժ տանող ճանապարահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Յանեկ Պողոսյանի վարած Toyota մակնիշի 72 RN 777 համարանիշի և 23-ամյա Արսեն Ռամազյանի վարած Opel մակնիշի 34 PL 440 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ Ալավերդի քաղաքի բնակիչներ 30-ամյա Իդա Սահակյանը, 4-ամյա Էդիկ Մելքումյանը և Երևանի բնակիչներ 24-ամյա Տաթևիկ Գալստյանը, 42-ամյա Լուսինե Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ shamshyan.com-ում: