Փետրվարի 20-ին, ժամը 18:16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ջրաշինարարներ թաղամասի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:14-ին: