Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը. քվեարկվում են նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Մասնավորապես, նախօրեին քննարկվել են «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Նշենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման համար որոշվել է տրամադրել 90 րոպե:
ԱԺ նիստերի օրակարգում են նաեւ «Սահմանադրական դատարանի մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ մի շարք այլ օրինագծեր: