«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն առնվազն երեկ չէ առաջին օրվա դրությամբ Հայաստանում էր եւ դիվանագիտական համարներով ավտոմեքենայով ակտիվ ուղեւորությունների ու հանդիպումների մեջ:
Հիշեցնենք. մամուլը տեղեկացրել էր, որ նա եւս դիտարկվում է ՀՀ չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուների թվում: Շրջանառվում են նաեւ այլ անուններ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ այլոց:
Երեկ ՀՀԿ-ի շարքերում հոլովվում էր նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի անունը։ Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում մի մեծ թիմի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին մերձ շրջանակների համակրանքն Արմեն Գեւորգյանի կողմն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում