Սանկտ Պետերբուրգի Օրջոնիկիձե փողոցում ապրող հայ ընտանիքում հունվարի 16–ին, ժամը 19։00–ի սահմաններում մահացել է 1.5 տարեկան երեխա. 3–ամյա քրոջ հետ խաղալիս երեխայի գլուխը մնացել է մահճակալի ճաղերի արանքում։ Այս մասին հաղորդում է konkretno.ru լրատվական կայքը։

Երեխաների մայրը, ով 29–ամյա տնային տնտեսուհի է, դեպքի պահին եղել է մյուս սենյակում։ Հաղորդվում է, որ ընտանիքը ապահովված է, իրավապահ մարմիններում երբևէ գրանցված չի եղել։

 

Իրավապահ մարմինները պարզում են ողբերգության մանրամասները։