Գտնվել են չորս հանքափորների մարմինները, որոնք մայիսի 9-ին զոհվել են Թղիբուլի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով: Փրկարարները մայիսի 10-ի առավոտյան դուրս են բերել զոհված հանքափորների մարմինները, որոնք տարվել են Քութայիսի դիահերձարան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Տեղում որոնողական-փրկարարական աշխատանքներ են կատարվել ամբողջ գիշեր: Հանքահորի մոտ մոբիլիզացվել են փրկարարների, պարեկային ոստիկանության եւ շտապ օգնության բրիգադներ:
Առկա տեղեկատվությամբ՝ բեռնատար վերելակը հանքահոր է ընկել ճոպանի կտրվելու պատճառով: Վերելակում եղել են չորս հանքափորներ: