Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, գտնվել է հոր խնամքի տակ,  քանի որ մոր պայքարը վերցնել երեխային ապարդյուն է եղել։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Երեխան խաղացել է բացառապես հեռախոսային խաղեր, ամբողջ գիշեր չի քնել, միայն լուսադեմին մի քանի ժամ է աչք փակել, նորմալ սնունդ չի ստացել` կերել է չիփսեր ու սնիկերսներ, խմել կոկա կոլա կամ նույնատիպ ըմպելիքներ, եկել հասել է ինձ` ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով:

Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։

Լավ, որտե՞ղ են պետական մարմինները, ինչո՞վ են զբաղված, լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»,- գրել է իրավապաշտպանը: