«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով: Վերջինս, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում ալավերդցի Տարոն Աբգարյանի քրեական մյուս խմբավորման կողմից մահափորձի էր ենթարկվել: Ու հիմա նա էլ իր հերթին էր պատրաստվում վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնողներից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' Վահագն Աբգարյանի ձերբակալության գործով իրավապահներին հայտնի է դարձել, որ այս ամիսներին նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Չի բացառվում, ի թիվս այլոց, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու նույն թաղամասում միասին մեծացած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մասին լինի խոսքը: Չի բացառվում նաեւ, որ որոշ պաշտոնատար անձանց իրավապահները կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կապ չի ունեցել Աբգարյանի հետ»:
Ավելի մանրամասն' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: