Նկարում պատկերված կինը Լաուրա Կովեշին է: Կարող եք Լաուր, նույնիսկ, որոշների սիրելի ձևով՝ Լավուր ասել, բայց դա ոչինչ չի փոխում: Լաուրա Կովեշին Ռումինիայի Ազգային հակակոռուպցիոն տնօրինության (ԱՀՏ) ղեկավարն է:
Նրա ղեկավարման ընթացքում, կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել 6000-ից ավելի չինովնիկների նկատմամբ: 90 տոկոս դեպքերում, մեղքն ապացուցվել է:
Մեղադրյալների թվում են եղել նախկին վարչապետ, նախարարներ, դատավորներ, դատախազներ և այլք: Միայն մեկ տարվա՝ 2015-ի նրա գործունեության արդյունքում, երկրի պետական բյուջե է վերադարձվել 200.000.000 եվրո: Ամեն տարի, այդ թիվն աճում է: Նա իրականում ռումինացի չինովնիկների սարսափն է: Ունի հիփոթեքով վերցրած երկու սենյականոց բնակարան: Անցյալ տարվա դեկտեմբերին, դեռ հիփոթեքը չէր փակել:Հիմա՝ չգիտեմ:
Իսկ Դուք ուրախանում եք, երբ 600 դոլլար կաշառք ստանալու համար դատավոր են ձերբակալում:
Վահրամ Թոքմաջյան. Ֆեյսբուք: