Կյանքից հեռացել է փաստաբան Լյովա Մուրադյանը: Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատի պաշտոնական կայքից:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Լյովա Մուրադյանի մահվան կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն է հայտնում փաստաբանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
Լյովա Մուրադյանի հուղարկավորությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-ին, ժամը 14:00-ին՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ Նովա փողոց, 3-րդ շենք, բն. 11 հասցեից: