Հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտի հարևանությամբ կրակոցներ են հնչել:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 19.45-ին, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գարեգին Դ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ' պատյանով և 11 փամփուշտով:
Նա հայտնել է, որ ինքն է նշված ատրճանակից կրակոցներ արձակել' ատրճանակի սարքին լինելու հանգամանքը պարզելու համար:
Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: