SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան թաղամասի 26 շենքի բնակիչ, 36-ամյա Մանուկ Սահակի Սարգսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016թ.-ի դեկտեմբերի 5-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում իր մոտ եղած հրազենով 31-ամյա Էդուարդ Սոկրատի Եղիազարյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ: Վերջինս այդ պահին եղել է BMW X5 մակնիշի 01 XX 047 համարանիշի ավտոմեքենայով: