Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:

 

Նրանց ինքնությունը պարզվել է. 1980 թ. ծնված Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք էր ստացել նստատեղի շրջանում, իսկ 1969 թ. ծնված Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն: