Երեկ՝ նոյեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր հայտնաբերել են, որ թիվ 83 մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվել են կրակոցի հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղում Ա. Կարապետյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակով կրակել և վնասել են մանկապարտեզի պատուհանները՝ դրանով պատճառելով նյութական վնաս:
Բարեբախտաբար տուժածներ չկան: փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: