Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` օգտվելով մեր դաշնակցի հնարավորություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ադրբեջանի` Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին և զենքի նոր խմբաքանակի մատակարարմանը: 

Նա ընդգծեց՝ Հայաստանն անհամեմատ ավելի մատչելի գներով է ստանում սպառազինություն:

 

Հայաստանը չի՞ պատրաստվում պատասխանել Ալիևի հայտարարությանը հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց.

«Այնքա՛ն հայտարարություններ են լինում Ադրբեջանի կողմից: Մենք խնդիր չունենք Ալիևի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը, և այդ ուղղությամբ քայլեր կատարելու»,- նկատեց Քոչարյանը: