ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այսպես կոչված «Կրեմլի ցուցակը», որի մեջ մտել են ռուս գործարարները, որոնց կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլարով կամ ավելի: Ցուցակում ընդգրկված են 210 մարդ, այդ թվում ` ռուս ազդեցիկ պաշտոնյաներ եւ պետական ու մասնավոր ընկերությունների ղեկավարներ: Ցանկում ընդգրկված մարդիկ բաժանվել են 4 խմբի՝ նախագահի վարչակազմ, կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան քաղաքական լիդերներ և օլիգարխներ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխվարչապետներ Իգոր Շուվալովը, Արկադի Դվորկովիչը, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, ՌԴ նախագահի աշխատակազմի անդամներ, Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, խոշոր օլիգարխներ գործարարներ Ալիշել Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը, Վլադիմիր Լիսինը, Ռոման Աբրամովիչը, Միխաիլ Ֆրիդմանը, Օլեգ Դերիպասկան, Կիրիլ Շամալովը, Օլեգ Տինկովը, Վլադիմիր Եվտուշենկովը, Վիկտոր Վեկսելբերգը, Լեոնիդ Միխելսոնը, Յուրի Միլները և ուրիշներ:

 

Ռուս օլիգարխների ցանկում ընդգրկված են նաև Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և Ռոսգոսստրախի ղեկավար Դանիլ Խաչատուրովը, ինչպես նաեւ հայազգի Սերգեյ Գալիցկին:

Ի դեպ, Զեկույցի փաստաթղթից պարզ է դառնում, որ այն ունի նաև գաղտնի մաս, որը նույնպես կարող է պարունակել ՌԴ քաղաքիների անուններ, որոնց սպառնում են արևմտյան պատժամիջոցները։Նշվում է, որ այդ մարդիկ կարող են զբաղեցնել ավելի ցածր պաշտոններ, քան զեկույցի հրապարակված մասում ներառվածները, կամ ունենան 1 մլրդ դոլարից քիչ կարողություն։