«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Միքայել Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հովհաննիսյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ ավտոտնակ: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ, 55 հազար ամերիկյան դոլար ու 10 հազար եվրո: Նախորդ տարվա տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ստացած եկամուտները կազմել են 5 միլիոն 869 հազար դրամ, որից 1 միլիոն 869 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 4 միլիոն դրամը գույքը օտարելուց ստացված եկամուտը:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: