«Փաստ» օրաթերթը գրում է.
«Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուզաննա Մակարյանը հայտարարագրել է բնակարան: Հայտարարագրել է նաեւ «MITSUBISHI PAJERO IO 2.0» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռուզաննա Մակարյանի փոխառությունները կազմել են 5000 ԱՄՆ դոլար:
2018 թ. հունվարի 1–ից մինչեւ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 700 000 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում