«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Սարգսյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է բազմամյա տնկի, ինչպես նաև բնակարան:
Հայտարարագրել է նաև « K I A OPTIMA 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 900 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերին : Ն շենք նաև , ո ր Տրդատ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում