Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին փոխարինել է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է Վայոց Ձորի մարզպետարանի կայքից։
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պարտականությունները դրվել են մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյան վրա»,- ասված է Վայոց Ձորի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:
Նշենք՝ Արագած Սաղաթելյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել այս տարվա հունիսի 6-ին, այնուհետև օրերս ազատվեց աշխատանքից Կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով:
Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում հոկտեմբերի 2-ին աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, բողոքի ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հորդորել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը:
Նշենք, որ օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները։