«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, նախկին ՀՅԴ–ական պատգամավոր Արա Նռանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
2019թ. հունվարի 16–ին հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Արա Նռանյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների վերաբերյալ:
2018թ. սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 12 000 000. ՀՀ դրամ, 98 000 ԱՄՆ դոլար, 10 000 ռուսական ռուբլի եւ 3000 եվրո:
Տարվա վերջում նրա ունեցած դրամական միջոցներից 12 000 000 ՀՀ դրամը ավելացել է՝ կազմելով 37 000 000 ՀՀ դրամ: 98 000 ԱՄՆ դոլարը տարեվերջում նվազել է՝ կազմելով 45000 ԱՄՆ դոլար: 10 000 ռուսական ռուբլին եւ 3000 եվրոն տարեվերջում այլեւս առկա չեն եղել:
2018թ. հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնում առկա տվյալների համաձայն՝ փոխառության գումարը նշված հարկային տարվա սկզբում կազմել է 34 000 ԱՄՆ դոլար, 13 600 000 ՀՀ դրամ եւ 12 500 000 ՀՀ դրամ: Նշված 34 000 ԱՄՆ դոլարը հարկային տարում վերադարձվել է: Իսկ 13 600 000 ՀՀ դրամ եւ 12 500 000 ՀՀ դրամ փոխառությունները հարկային տարվա վերջում համապատասխանաբար կազմել են 32 600 000 ՀՀ դրամ եւ 10 500 000 ՀՀ դրամ:
Արա Նռանյանի եկամուտների հանրագումարը հարկային տարում կազմել է 14 072 638 ՀՀ դրամ: Նշված թվից 10 136 917 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից:
Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը բաժնում էլ նշված է 2 847 108 եւ 1 088 613 ՀՀ դրամ եկամտի մասին: Անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում