«Փաստ» թերթը գրում է.

«Փետրվարի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ի պաշտոնում: Նշենք, որ մինչ այդ Ավետ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: Նախորդ տարվա մարտին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ավետ Ադոնցը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցներիեւ տարվա կտրվածքով ստացած եկամուտների մասին: Անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ Ավետ Ադոնցի դրամական միջոցը 2017 սկզբում կազմել է 65 000 եվրո, իսկ նշված հարկային տարվա վերջում այն ավելացել է՝ կազմելով 80 000 եվրո: Իսկ եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 51 017 եվրո: Ավետ Ադոնցը դիվանագիտական կորպուսում է դեռ 1992 թվականից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում