«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ հաշվեքննիչ պալատի նորանշանակ անդամ Կարեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան:
Կ. Կարապետյանը հայտարարագրել է նաեւ «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 150 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 904 000 ՀՀ դրամ: Նշված թվից 1 904 000 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 000 000 ՀՀ դրամը՝ գույքը օտարելուց:
Նշենք, որ նա այս պաշտոնը ստանձնել է 2018 թվականի նոյեմբերին: Հավելենք, որ Կ. Կարապետյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը: Այս պաշտոնից նա ազատվել էր 2018 թվականի հունիսին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում