«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ներկայացրել է 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է պարտատոմսեր, որոնք կազմում են 61900000 ՀՀ դրամ:Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 846 190 ՀՀ դրամ և 9918 եվրո:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 9385 եվրո, որը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ Ձյունիկ Աղաջանյանը 2007–2010 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը, 2010–2011 թթ.՝ ԱԳՆ աշխատակազմի խորհրդական, Նիդերլանդներում ՀՀ դեսպան: 2011 թ. հուլիսի 18–ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Դիվանագիտական կորպուսում է 1992թ.–ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում