«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նորանշանակ օգնական Սաթենիկ Աբգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Աբգարյանը հայտարարագրել է երկու բնակարան: Անշարժ գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 4000000 ՀՀ դրամ եւ 2000000 ՀՀ դրամ: Ս. Աբգարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 ԱՄՆ դոլար եւ 10 000 եվրո: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 5 166 627 ՀՀ դրամ: Ստացված եկամտի շուրջ 4 843 950 ՀՀ դրամն էլ գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր): Սաթենիկ Աբգարյանը ՀՀ նախագահի օգնականի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում