«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսսա Գաբայանը հայտարարագրել է այգետնակ, առանձնատուն եւ բնակարան:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ նա հայտարարագրել է «VOLKSWAGEN PASSAT 1.8 T» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ստացած եկամուտները բաժնում էլ նշված է 100 000 ՀՀ դրամ եկամտի մասին, որը ստացել է աշխատանքի վարձատրությունից: Ինեսսա Գաբոյանը եկամուտ է ստացել նաեւ արտարժույթով: «Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը» ենթաբաժնում նշված է արտարժույթով ստացած շուրջ 50 հազար եկամտի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում