Մոսկվայում վատ եղանակը հանգեցրել է մարդկային զոհերի, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մեկ մարդ զոհվել է ծառի ընկնելու և էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, վերջին տվյալներով, ՌԴ մայրաքաղաքում արդեն 360 ծառ է տապալվել։

 

«Այսօր, կարծես թե, ավելի վատ իրավիճակ է լինելու։ Սպասվում է ուժեղ ձյուն և փոթորկալից քամի մինչև 20 մ/վրկ ուժգնացումով։ Պետք է հեռու մնալ ծառերից և մալուխներից»,- գրել է Սոբյանինը «ՎԿոնտակտե»-ի իր էջում։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ուժեղ ձյունը կիրակի Մոսկվայում կշարունակվի, սպասվում է բուք, մերկասառույց։ Անցած մեկ օրվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում տեղումները կազմել են 23 մմ, ինչը ամսական նորմի 64%-ն է։ Մեկ օրում ձյան ծածկույթը 32 մմ-ից հասել է 43 մմ-ի։ Մոսկվայում փետրվարի տեղումների նորմը 36 մմ-ն է։