Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայր՝ Էյֆելյան աշտարակ, փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին հաղորդվում է Facebook ցանցում հուշարձանի պաշտոնական էջում:
«Օդերեւութաբանական պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ է: Մուտքը հնարավոր է միայն նրանց համար, ովքեր ամրագրում ունեն (աշտարակի վրա գտնվող – խմբ.) ռեստորանում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանում երկրորդն օրն է, ինչ մանր ձյուն է տեղում: Սպասվում է, որ տեղումները կդադարեն սոսկ փետրվարի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: